Պատերազմը Սիրիայում ցույց է տվել, որ Թուրքիան Արևմուտքի թույլ կողմերից մեկն է՝ հատկապես ՆԱՏՕ-ի, գրում է Jerusalem Post-ը: Անկարան Ռուսաստանի հետ պատերազմի եզրին է, սակայն դաշինքին այդ պատերազմը բացարձակապես պետք չէ: Պուտինը շատ լավ գիտի, որ Թուրքիայի հետ հակամարտության միջոցով նա կկարողանա պառակտել ՆԱՏՕ-ն, այդ իսկ պատճառով արևմտյան երկրները պետք է որքան հնարավոր է շուտ հետ քաշվեն Էրդողանից և նրա կառավարությունից, կոչ է անում հոդվածի հեղինակը:

 

Պատերազմը Սիրիայում դարձել է Արևմուտքի մի շարք թերությունների պատկերազարդումը, պնդում է Բրեդ Փեթթին: Եվրոպայի կայունությունը կախված է փախստականների հոսքից, որն առաջացնում է քաղաքացիական բնակչության վրա Բաշար Ասադի ուժերի հարձակումները, և ներգաղթյալների թիվը միայն ավելացել է, երբ ռուսական ինքնաթիռներն սկսեցին աջակցել սիրիացի առաջնորդին:

 

Թուրքական և ռուսական զորքերն արդեն պայքարում են թուրք-սիրիական սահմանի հակառակ կողմերում, որը սպառնում է ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի բախումով: Դա հազիվ էր հաջողվել խուսափել աշնանը, երբ Թուրքիան խոցել է ռուսական օդանավը: Մոսկվան այդ ժամանակ ռազմական գործողությունների փոխարեն դիմել է տնտեսական պատժամիջոցների և քրդական փոքրամասնության աջակցությանը: Թուրքիան՝ ի պատասխան, պատնեշներ է տեղադրել, որպեսզի սովամահ անի քրդական գյուղերը:

 

Եթե ՆԱՏՕ-ն չաջակցի Թուրքիային՝ Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում, ապա դաշինքը կպառակտվի, զգուշացնում է Jerusalem Post-ի հեղինակը: «Բայց Էրդողանն արժանի չէ Արևմուտքի աջակցությանը: Եթե անհրաժեշտ լինի ընտրել նրան լքելու և Ռուսաստանի հետ պատերազմի միջև՝ ակնհայտ ընտրություն է՝ նրան լքելը»: Իսկ քանի որ Պուտինը «խելացի է նման հարցերում», հակամարտությունն ամենայն հավանականությամբ կբռնկվի այն ժամանակ, երբ Էրդողանը առավել ողորմելի տեսք կունենա արևմտյան հանրության աչքերում»,- ասում է հոդվածագիրը: