Հոկտեմբերի 29-ին Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ֆրանսիայի իշխանությունները 3.5 հազար պահեստազորային են ներգրավել ոստիկանության ծառայությունում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը Ելիսեյան պալատում կայացած Պաշտպանության խորհրդի նիստից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, ըստ նրա, 3.5 հազար լրացուցիչ շարժական ոստիկաններ եւ ժանդարմեական ստորաբաժանումներ են ներգրավվել կարգուկանոնի ապահովման համար: