Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունն ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է արագացնել ԵՄ-ին անդամակցելու գործընթացը: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է կուսակցության փոխնախագահ Մուրաթ Օզչելիքը:

 

 

«Մեր կուսակցությունը կողմ է եվրոպական արժեքներին, մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը: Թուրքիան Եվրոպայի մի մասն է, և մենք պետք է ակտիվացնենք ԵՄ-ում ներառվելու գործընթացը, որն այժմ դադարեցվել է: Անհրաժեշտ է բացել մեր առջև փակվող դռները: Մեր կուսակցությունը սկսել է այդ գործընթացը, նա էլ կավարտի»,- ասել է նա:

 

 

ԵՄ-ի և Թուրքիայի միջև ասոցացման համաձայնագիրը կնքվել է 1963-ին: ԵՄ-ին անդամակցելու հայտն Անկարան ներկայացրել է 1987-ին: Բանակցությունները սկսվել են միայն 2005-ին:

 

 

Հունիսի 7-ին Թուրքիայում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 20 կուսակցություն: