Եվրամիությունը Թուրքիայի հետ պայմանավորվել է արագացնել վիզաների չեղարկման գործընթացը' միգրացիոն ճգնաժամում օգնության դիմաց: Այս մասին ուրբաթ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Մենք պայմանավորվել ենք թուրք գործընկերների հետ, որ վիզայի ազատականացման գործընթացը կարագացվի: Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բազային չափորոշիչներից, որոնք կանոններ են հանդիսանում: Թուրքիայի համար չեն լինի այլ չափանիշներ, մենք կգնահատենք ձեռք բերված գործընթացը 2016 թվականի գարնանը»,- լրագրողներին ասել է Յունկերը ԵՄ-ի գագաթաժողովից հետո:
Նա նշել է, որ «վիզայի հարցում կապ է հաստատվել ներգաղթի վերաբերյալ Թուրքիայի գործողությունների և վիզաների վերացման միջև»: