Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն այն համոզմանն է, որ Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն իրենց ուղղակի ազդեցությունը չեն ունենա Հայաստանի վրա, սակայն ինչքան սրվեն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունները, այդքան այն վատ կանդրադառնա Հայաստանի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը:
Խոսելով մեր երկրում ժողովրդավարության որակի մասին՝ քաղաքագետը նշեց, որ մեր երկրում այն գտնվում է անբավարար մակարդակի վրա և համեմատականներ անցկացրեց ամերիկյան ժողովրդավարության մոդելի հետ. «Այն, ինչ հիմա կատարվում է ԱՄՆ-ում, դասական ժողովրդավարության օրինակ է: Եկավ նախագահ Թրամփը, ով ուներ իր կարծիքը, բայց նախագահի կարծիքը չի կիսում խորհրդարանը, նույնիսկ նախագահի կուսակիցները: Եվ հետևաբար պատժամիջոցներ սահմանվեցին Ռուսաստանի նկատմամբ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի պաշտպանական մեխանիզմներին, Գրիգորյանն ասաց, որ Ռուսաստանը ԵԱՏՄ-ի միջոցով խաղի կանոններ կսահմանի. «Ի պատասխան այդ պատժամիջոցների՝ Ռուսաստանը ԵՏՄ-ի միջոցով խաղի կանոններ կմտցնի, որ պաշտպանի իր արտադրողին, իրեն: Երբ Ռուսաստանը վարորդական իրավունքների մասին օրենքում փոփոխություններ արեց և արգելեց հայկական վարորդական իրավունք ունեցողներին աշխատել, այդ կերպ Ռուսաստանն իր տեսանկյունից ճիշտ քայլ արեց՝ պաշտպանեց իր աշխատողին: Հիմա մեր վարորդների փոխարեն ռուսները կաշխատեն»:
Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ սոցիալական վիճակի վատթարացումից ելնելով՝ Ռուսաստանը կպաշտպանի իր աշխատողին ու արտադրողին, ինչն էլ մարտահրավեր է Հայաստանի համար: Քաղաքագետը նաև հավելեց, որ դա մարտահրավեր է մեզ համար. «Մենք մեզ համար հանգիստ աշխատել, ապրել ենք, և մի քանի օր առաջ ուժի մեջ մտան ԵԱՏՄ-ի խաղի նոր կանոնները, որի համաձայն, Բագրատաշենի գյուղացին չի կարող 5 կգ-ից ավելի մթերք տանել Վրաստան։ Ուստի պետք է Հայաստանում նոր մշակույթ զարգանա և խոսեն ոչ թե ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի համար, այլ ելնեն միայն Հայաստանի շահից»:
Ռուսաստանը նոր մարտահրավեր է նետում Հայաստանին
16:33 - 31.Հուլիս.2017
Առաջարկում ենք նաև
14/05/21 19:56
Դիմել եմ ՌԴ նախագահին, որ Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին. Փաշինյան
24/10/19 10:55
Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ զենքի վաճառքի մրցույթի տապալման համար. «ՌԻԱ Նովոստի»
29/01/19 08:47
«Հրապարակ». Նոր մարտահրավեր՝ Հայաստանին
02/08/18 13:05
Ռուսաստանը կարող է հրաժարվել Հայաստանին զենք մատակարարելուց
11/10/17 21:44
Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի նոր վարկ՝ ժամանակակից սպառազինություն և տեխնիկա ձեռք բերելու նպատակով
18/07/17 15:13
Ռուսաստանը ջանք չի խնայում Հայաստանին իրենից պոկելու համար
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան