Ռուսաստանը ոչ մի կերպ չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ դիվանագիտական ջանքերին, ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Ռուսաստանը մեզ ոչ մի կերպ չի խանգարում դիվանագիտական կարևոր ջանքեր գործադրել, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են Հայաստանին և Ադրբեջանին։ Մենք կշարունակենք դրանք»,- հավելել է դիվանագետը։

Ինչ վերաբերում է երկու պետությունների արտգործնախարարների՝ Վաշինգտոնում նախապես հայտարարված հանդիպման ժամկետներին, ըստ Միլլերի, բանակցությունների ժամկետը որոշվելուն պես, կհաջորդի պաշտոնական հայտարարություն։