Նորարարություններին այս ժամանակաշրջանը առիթ է վերահաստատելու մեր համագործակցությունն ու նվիրումը խաղաղության հաստատմանը: Իմ վարչակազմը կաշխատի Ադրբեջանի հետ՝ ընդհանուր անվտանգության խնդիրները, այդ թվում՝ տարածաշրջանային հաշտեցումը կարգավորելու համար», - աայս մասին ասել է Բայդենը Նովրուզի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում, գրում է Բաղրամյան26 տելեգրամյան ալիքը:
ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հանձնառու է օգնելու կողմերին հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման գործընթացին՝ ապագայում խաղաղության հաստատման համար: