ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել «օգտվել հարատև խաղաղություն հաստատելու հնարավորությունից»: Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում' ամփոփելով Բաքու կատարած իր այցը:
«Ուրախ էի Բաքվում հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի վաղեմի գործընկերն է, և ես անհամբերությամբ սպասում եմ գործընկերության հետագա ամրապնդմանը: Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ավելի լայն անվտանգության համար: Կոչ եմ անում Հայաստանին ու Ադրբեջանին օգտվել հարատև խաղաղություն հաստատելու հնարավորությունից»,- գրել է Ստոլտենբերգը: