«Բաքուն Երևանին կոչ է անում վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները»,-Նյու Յորքում ՄԱԿ-ի Ապագայի գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում են միջազգային ԶԼՄ-ները:

«Հիմնվելով երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ կոչ ենք անում արագ քայլեր ձեռնարկել՝ վերացնելու մնացած խոչընդոտները և ընդգծել անհրաժեշտ քաղաքական կամքի և պատասխանատվության դրսևորման կարևորությունը»,- հայտարարել է Բայրամովը։