Ադրբեջանական կողմը հայկական կողմին է ներկայացրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեկնաբանությունների երրորդ ցանկը։
Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։
Ինչպես հայտնել ենք, նա նշել է, որ մինչև այս տարվա վերջ հնարավոր է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլը։
Արտգործնախարարը հավելել է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը լավ հիմք է առաջ շարժվելու համար։