![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/262000.png&w=300&h=200&mt=1729016203)
Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ օգոստոսի վերջին ՀՀ կողմից փոխանցված առաջարկին (պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրություն) Ադրբեջանի կողմից պատասխան առաջարկ դեռևս չի ստացվել:
Լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, Հայաստանը Ադրբեջանին է ուղարկել «խաղաղության պայմանագրի» նախագծի 10-րդ խմբագրված տարբերակը, որն ադրբեջանական կողմին էր փոխանցվել դեռ օգոստոսին։