Քրիստինե Պեպելյան
Զարուհի Բաբայան
Կարեն Կարապետյան
Արփի Գաբրիելյան, տիկտոկեր «222lava»
Միհրան Կոստանյան
Ռամզան Քադիրով
Ժաննա Բուտուլյան
Լիլիթ Հովհաննիսյան
Վարդան Պետրոսյան
Սիրուն Մինաս
Ադրբեջանին դուր չի եկել Ֆրանսիայի՝ Հայաստանին զրահшտեխնիկայի մատակարարումը
Արտաքին Քաղաքական 13 Նոյեմբեր, 2023 12:20

Ադրբեջանին դուր չի եկել Ֆրանսիայի՝ Հայաստանին զրահшտեխնիկայի մատակարարումը
Պաշտոնական Բաքուն խստորեն դատապարտում է Ֆրանսիայի կողմից Հայաստանին մեծ քանակությամբ Bastion բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայի և դրանց սարքավորումների մատակարարումը, գրում է Interfax-ը։

«Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի՝ Bastion հարձակողական զրահատեխնիկա Հայաստան ուղարկելու փաստը։ Ֆրանսիայի այս քայլերը, որը իրեն դրսևորում է՝ որպես միջազգային իրավունքի, տարածաշրջանում խաղաղության և կայունության կողմնակից, լրջորեն կասկածի տակ են դնում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը՝ հիմնված փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների նկատմամբ»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Նա հայտարարել է, թե «միջազգային հանրությունը չպետք է Հայաստանին զենք մատակարարի»։