ադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերն անդրադարձել է այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալի» և «Շալկեի» միջև կայանալիք հանդիպմանը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 1/8 եզրափակչում մադրիդյան թիմն արտագնա խաղում գերմանական ակումբին հաղթել էր 6:1, սեփական հարկի տակ՝ 3:1 հաշվով: Շուստերը չի բացառել, որ նման արդյունքը կարող է կրկնվել:
«Իհարկե, նման արդյունք կրկնելը հեշտ չէ: Թիմերի միջև, սակայն, այնքան տարբերություն եմ տեսնում, որ ամեն ինչ հնարավոր է: Ակնհայտ է, որ «Շալկեն» լավ չի խաղում, նրանք կայուն խաղ չունեն: Թիմը երկու խաղում հաղթում է, իսկ երրորդում՝ պարտվում: Չեմ կարծում, որ պաշտպանությունում բարելավել են իրենց խաղը: «Շալկեն» չի իշխում իր մրցակիցներին և հաջողության է հասնում շնորհիվ հարձակման գծի խաղացողների»,- Շուստերի խոսքը մեջբերում է Marca-ն: