«Իրենք քննում են, իրենք էլ որոշում են: Դա լիազոր մարմնի գործն է, և իրենք են որոշում»։ Այսպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը' Սուրիկ Խաչատրյանի որդու և նրա թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՊՆ քննչական ծառայության կայացրած որոշմանը:

 

Դիտարկմանը, թե' ստացվում է' Սուրիկ Խաչատրյանը անիմա՞ստ զրկվեց զբաղեցրած պաշտոնից և արդյոք նրա ցանկության դեպքում հնարավո՞ր է' նա նորից վերանշանակվի այդ պաշտոնում, Գալուստ Սահակյանը պատասխանեց.

 

«Ամեն ինչ հնարավոր է, անմեղներ և մեղավորներ չեն լինում, մենք մարդկային հասարակություն ենք և պիտի այդ ամեն ինչը քննության առնենք. մենք բոլորս մարդիկ ենք՝ մեր թերություններով»: