Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի խոսքով՝ մենք բոլորս մեծ գիտակցությամբ պետք է ընկալենք առաջին Հանրապետության հաղթանակը և դրան պետք է միտված լինի նաև այն համաժողովրդսական համախմբածությունը, որն առկա էր թավշյա հեղափոխության շրջանում, ամբողջ հայութան մոտ։ 

Հարցին՝ Սասուն Միքայելյանը պատրաստվո՞ւմ է մաս կազմել նոր Կառավարության, դառնալ, օրինակ, Կոտայքի մարզպետ, պատգամավորը նկատեց․ «Ես պատրաստ եմ մնալ Ազգային ժողովում»։

 

Հարցին՝ երբ է իր թիմը նախատեսում արտահերթ ընտրություն անցկացնել, Միքայելյանն ասաց, որ այսօրվա Ազգային ժողովը ոչ լեգիտիմ Ազգային ժողով է, և պատգամավորները կաշառքների միջոցով են եկել ԱԺ, ուստի՝ պետք է փոխել Ընտրական օրենսգիրքը, և այս տարվա մեջ անպայման անցկացնել ընտրություն։