Հետաքրքիր է նկատել, որ  նախորդ իշխանություններն ակտիվորեն իրենց որդիներին էին բաշխում ամենալավ ու եկամտաբեր պաշտոնները, դրանցից անմասն չէին մնում իրենց աղջիկներն ու ամենամոտ բարեկամները: Սակայն ներկյաիս իշխանության ներկայացուիչները, կարծես թե, էականորեն չեն տարբերվում նախորդներից և կրկին գործում են խնամի-ծանոթ-բարեկամ ավանդույթները:

Օրերս հայտնի տդարձավ արդեն, որ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայեյանն իր թեկնածությունն է առաջադրել Հրազդանի քաղաքապետի ընտրություններում: Իսկ իրենց նախորդների որդիների այդ նույն քայլերը բացասաբար բարձրաձայնող նոր ղեկավարությունը փոխել է իր վերաբերմունքը, ավելին՝ «եթե պատգամավորի որդի է, ապա չպիտի՞ ոչ մի բան անի»,-նման կարծիք է հայտնել այսօր Սասուն Միքայելյանը: 

 

ԼՈՒՐԵՐ.com-ն այս թեմայով զրուցեց նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետտրոսյանի հետ, ով ևս դրական էր գնահատում Սևակ Միքայելյանի՝ քաղաքապետի ընտրություններում իր թեկնածության առաջադրումը, միևնույ ժամանակ կրկնելով, որ ՔՊ-ն հայտարարել է, թե չի սատարելու Սևակ Միքայելյանին՝ հասարակության մեջ նույն կարծիքը չարմատավորելու համար:

«ՔՊ-ն այդ հայտարարությունը տարածեց, որպեսզի այդ դաբրոների, աջակցությունների ավանդույթ դարձած շարունակություն չդիտվի դա: Սևակն անկախ  և շատ հարգված երիտասարդ է, ես շատ լավ եմ ճանաչում իրեն, Սասուն Միքայելյանն էլ ինձ մտերիմ ընկեր է: Սևակն ունի քաղաքական գաղափարներ և թեկնածության առաջադրման սահմանադրական իրավունքը ու ոչ ոք չի կարող բռնանալ այդ իրավունքի վրա, կամ խանգարել առաջադրմանը: ՀՀ-ն իրավական պետություն է և յուրաքանչյուրն իրավունք ունի մասնակցել այդ ընտրություններին: Ոչ ոք իրավունք չունի ասելու, որ նա Սասուն Միքայելյանի որդին է, ուրեմն չի կարող թեկնածություն առաջադրել: Ես շատ նորմալ եմ ընդունում Սևակ Միքայելյանի առաջադումը»,- մեզ հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետը: 

Անդրադառնալով Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի այն հայտարարություններին, որոնք մեզ հետ զրույցի ժամանակ արել էր վերջինս, թե քաղաքապետարանում ընթացող ստուգումներն ու հայտնաբերված ճարաշահումների գործերն ուղղորդված են մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Սասուն Միքայելյանի կողմից և որ դա 1ցեխ շպրտոցի է», մարզպետը պատասխանեց.«Մենք ի պաշտոնե ստուգումներ են իրականացրել և մի շարք խախտումներ ենք հայտնաբրել քաղաքապետարանում ու այդ փաստերն ուղարկել ենք համապատասխան մարմիններ: Չգիեմ ՝ ինչ ցեխ շպրտոցիների և ուղղորդումների մասին է խոսում նախկին քաղաքապետը, բայց փաստ , որ մի շարք չարաշահումներ են հայտնաբերվել»,-հավելեց Ռոմանոս Պետրոսյանը և հերքեց նաև նախկին քաղաքապետի այն հայտարարությունները, թե նրա՝ պաշտոնից հեռանալուց հետ, ինքը քաղաքապետարանց ազատել է  Դանիելյանի բոլոր համակիրներին, քանի որ ի պաշտոնե լիազորված չէ դա անելու համար:

 

Արմինե Միքայելյան