Քաջարանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Գեւորգյանը Henaran.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետի պաշտոնին իր թեկնածությունը հավանական համարեց: Չնայած այդ մասին որեւէ մեկի հետ քննարկումներ չեն եղել:

Երեկ՝ հունիսի 12-ին Քաջարանի քաղաքապետը մասնակցեց ծննդյան կապակցությամբ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին ծաղկեդրման արարողությանը:

-Պաշտոն պիտի ստանա՞ք, դրա համար ե՞ք եկել,-հարցրին լրագրողները:

-Ոչ, դա կապ չունի: Ես միշտ գալիս եմ, աշխատել եմ այդ մարդու հետ, մոտ հարաբերություններ ենք ունեցել,-քիչ վրդովված ասաց Քաջարանի քաղաքապետը:

Ինչ վերաբերում է մարզպետ նշանակվելուն, ապա Վարդան Գեւորգյանի խոսքով, ոչ միայն իր, այլեւ շատ թեկնածուների անուններ են շրջանառվում: Սակայն դա միայն ցանկությամբ չի լինում:

“Ես կուսակցության անդամ եմ, հարգում եմ կուսակցական յուրաքանչյուր որոշում, որն ինձ է վերաբերվում ”,-ասաց :

Վարդան Գեւորգյանի հավակնությունների, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունների մասին՝ տեսանյութում: