Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ կապված մարզի անցակետով անցնող քաղաքացիների պատճառաբանությունների մասին։

 

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սուտ խոսելու մասին...

 

Սիրելի' հայրենակիցներ.

Գիտեք որ այս օրերին մարզերի մուտքերի մոտ տեղակայված են ոստիկանության հսկիչ անցակետեր (Այդ կետերում ոստիկանությանը օգնում են ԱԱԾ֊ի, ՌՈ֊ի, մարզպետարանի եւ համայնքապետարանների աշխատակիցները)։

 

Ցավալին այն է, որ գրանցվում են մեր հայրենակիցների կողմից ՍՈՒՏ խոսելու բազմաթիվ դեպքեր։

 
 

Օրինակ՝ Գնում եմ Նորատուս թաղում, այն էլ 27 տարեկան երիտասարդի։

Նորատուսում, փառք Աստծո, ոչ մի 27 տարեկան չի մահացել։

 

Օրինակ՝ Գնում եմ Դիլիջանից մամային բերեմ։

Երկու մեքենայով են, մեքենաների մեջ էլ աղջիկներ։

 

Օրինակ՝ Գնում եմ Ծովակ ախպորս յոթին։

Ծովակում ախպոր յոթ չկա, ախպերը ահագին շուտ մահացել է ՌԴ֊ում եւ թաղել են այնտեղ։

 

Օրինակ՝ Գնում եմ Գեղամասար պապուս թաղմանը մասնակցելու։

Նախ պապը չի, իրենց ինչ որ բարեկամ է, ով մահացել է մեկ տարի առաջ։

 

Եվ այսպես շարունակ...

Խնդրում եմ, աղաչում եմ ուղղակի մնացեք տանը...

 

Հետեւեք պարետատան ցուցումներին։

Առողջ եղե'ք...»: