Քաղաքացիներ Ս. Շ.-ի, Ռ. Մ.-ի և Ե. Ս.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացիներ Ս. Շ.-ն, Ռ. Մ.-ն և Ե. Ս.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննության բաժանմունքում գրավոր հաղորդումներ են ներկայացրել և գիտակցելով, որ իրենց տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հայտնել են, որ 2014թ. մարտի 20-ին՝ ժամը 16:00-ին, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իրենց որդիների մասնակցությամբ տեղի ունեցած դատական նիստի ավարտից հետո, իբր, ՀՀ ոստիկանության ուղեկցող գումարտակի աշխատակիցները վերջիններիս ծեծի են ենթարկել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: