Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն Կոտայքի մարզում:
Այս մասին նոյեմբերի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքում: Սասուն Միքայելյանը նույնպես առաջադրվելու է: Երկուսիս վերաբերյալ արդեն քաղաքական որոշում կա»,- ասաց Պետրոսյանը:
Մարզպետի խոսքով՝ ինքը մրցունակ թեկնածու կլինի իր ընտրատարածքում:
«Մրցունակ թեկնածու կլինեմ: Դա գալիս է այն համոզումից, որ անցած տարի «Ելք» դաշինքի կողմից ևս առաջադրված եմ եղել այդ ընտրատարածքում»,- նշեց մարզպետը: