Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ հաստատել է մամուլում տարածված այն տեղեկությունները, համաձայն որոնց Յուրգեն Կլոպը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը. տեղեկացնում է eurosport-ը:
Մինչև 2018 թվականն ուժի մեջ եղող պայմանագիրը կխզվի երկկողմ համաձայնությամբ:
««Բորուսիայի» ընդմիշտ շնորհակալությունը քեզ հետ է: Ամենակարևորն այն է, որ ընկերությունը կպահպանենք»,- նշել է Վատցկեն: