Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կգլխավորի Մադրիդի «Ռեալը»:
Կլոպը համաձայնության է եկել «Արքայական ակումբի» հետ, այս մասին տեղեկացնում է Sport Mediaset-ը' հղում անելով Radio Deutschland-ին: Պայմանագիրը ուժի մեջ կլինի 3 տարի, և մադրիդյան թիմում մարզիչը կստանա տարեկան 8 մլն եվրո:
Պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարվի «Բորուսիայի» և «Վոլֆսբուրգի» միջև Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղից հետո:
Հիշեցնենք, որ 47-ամյա մասնագետը դորտմունդյան թիմը լքելու մասին հայտարարել էր դեռևս ապրիլին: