Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կզբաղեցնի «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Գերմանացի մասնագետն ու անգլիական ակումբն արդեն համաձայնության են եկել, և մնացել է կարգավորել մի քանի դետալներ:

48-ամյա մասնագետը կկնքի երեք տարվա պայմանագիր: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լիվերպուլյան թիմի մարզիչ Բրենդան Ռոջերսը հեռացվել էր պաշտոնից՝ թիմի հանհաջող ելույթների համար: