Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ակումբային ռեկորդ է սահմանել «Շտուտգարտի» դեմ Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում տեղի ունեցած հանդիպմանը:

Կլոպը դորտմունդցիների մարզչի պաշտոնում ամենաերկար աշխատած մասնագետն է՝ 209 հանդիպում:

Նախորդ ռեկորդը պատկանում է Օտմար Հիտցֆելդին, ով դորտմունդյան թիմը գլխավորել է 1991-1997թթ-ին (208 խաղ):

Կլոպը «Բորուսիայում» անցկացնում է իր 7-րդ անընդմեջ մրցաշրջանը, այս ընթացքում նրա գլխավորությամբ դորտմունդցիները երկու անգամ հաղթել են Գերմանիայի առաջնությունում, նվաճել են Գերմանիայի գավաթը և սուպերգավաթը: