Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի տեղափոխվի անգլիական «Լիվերպուլ»:
Ֆուտբոլիստի' Անգլիայի առաջնություն տեղափողվելու լուրերը հերքել են երկու ակումբների նախագահները: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ դորտմունդյան թիմը համաձայնել է Մխիթարյանի տրանսֆերը անգլիական ակումբին վաճառել 15 մլն ֆունտով: