Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին `6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց ՊԱՕԿ-ին: Դիմակայությունն ավարտվեց դաշտի տերերի պարտությամբ` 0:1 հաշվով:
Հանդիպման հաղթական գոլը 33-րդ րոպեին հեղինակեց Ռոբերտ Մակը:
Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց 43-րդ րոպեից` փոխարինելով Մարկո Ռոյսին:
Այս խաղից հետո դորտմունցիները փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին` C խմբում զբաղացնելով 2-րդ տեղը և իրենց ակտիվում գրանցեցին 10 միավոր: