Բունդեսլիգայի 10-րդ տուրում տեղի ունեցավ կենտրոնական հանդիպումը՝ Մյունխենի «Բավարիան» հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիային»:
Հանդիպումն ավատվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Հաշիվը 31-րդ րոպեին բացեց Մարկո Ռոյսը: Սակայն հյուրերը չկարողացան պահպանել հաղթական հաշիվը:
72-րդ րոպեին «Բորուսայի» նախկին ֆուտբոլիստը Ռոբերտ Լևանդովսկին հավասարեցրեց հաշիվը, իսկ խաղի հիմնական ժամանկի ավարտից 4 րոպե առաջ Արյեն Ռոբենը անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը՝ հաղթանակ բերելով դաշտի տերերին:
Նշենք, որ հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը: