Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է կեղծ լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը տարբեր հարթակներում։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» տեղեկացնում է, որ այս անգամ կառույցի թվիթերյան պաշտոնական էջում հրապարակել էր լուսանկար, որում իբրև հայ զինվորականներին տեղափոխող ռազմական մեքենան պայթում է։
Պայթյունի հետևանքով զոհված զինվորների լուսանկարն ադրբերաջանական կողմը ներկայացնում էր որպես սեփական բանակի արդյունավետ գործողությունների հետևանք։ Նշենք, որ լուսանկարը այժմ հեռացված է։
Իրականում այս կադրերը համացանցում հայտնվել են դեռևս 2019 թվականին։ Պայթյունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Աֆղանստանում։ Կից կտեսնեք տեսանյութի բնօրինակը։