Լոնդոնի «Արսենալը» նոր պայմանագիր է կնքել ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ:

Նոր պայմանագրի համաձայն' Վենգերը լոնդոնյան թիմում կաշխատի մինչև 2017թ-ի մայիսը: Այս մասին տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը:

Վենգերի գլխավորությամբ «Արսենալը» 5 անգամ հաղթել է Անգլիայի գավաթի խաղարկությունում, 4 անգամ հաղթել է Սուպերգավաթի խաղարկությունում, 3 անգամ' Անգլիայի առաջնությունում:

Նշենք, որ ֆրանսիացի մասնագետն անգլիական ակումբում աշխատում է 1996թ-ից: