armsport.am/«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հիասթափված է «Հալ Սիթիի»(2:2) հետ խաղում գրանցված արդյունքից:
«Իհարկե, մենք հիասթափված ենք: Ժամանակի 80 տոկոսում մենք տնօրինում էինք գնդակը եւ վաստակեցինք միայն մեկ միավոր: Արդյունքը ինձ հիասթափեցրել է: Առաջին գոլի ժամանակ մեր բախտը չբերեց, քանի որ մրցավարը սխալվեց, իսկ երկրորդի դեպքում միայն մեզ կարող ենք մեղադրել: Թիմը ընդմիջումից հետո խաղադաշտ է դուրս եկել չկենտրոնացված եւ թույլ տվել մրցակցին արագ գոլ խփել: Բարդ հանդիպում էր, բայց կարծում եմ, որ իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին հաղթանակի համար:
Ուիլշերի վնասվածքը լուրջ չէ, հնարավոր է, որ չեմպիոնների լիգայի առաջիկա խաղում նա դուրս գա մեկնարկային կազմում»,- նշել է Վենգերը: