Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Նա շատ արագ հարմարվեց և հեշտ ինտեգրվեց մեր խաղին: Իհարկե, դրան օգնեցին նաև, որ նրա նման ֆուտբոլիստները մեծ որակների տեր են: Ինչպես նաև այն, որ նա վաղուց է հանդես գալիս արտասահմանում և գիտի ինչպես իրեն դրսևորել: Իմ կարծիքով, Մխիթարյանի և «Արսենալի» խաղաոճերը համապատասխան են»-ասել է Վենգերը:

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան «Արսենալ»-«Միլան» հանդիպումը կկայանա մարտի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերն անց՝ 00:05-ին: