Լոնդոնի «Արսենալը» շարունակում է պայքարել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար:
Ինչպես տեղեկացնում է THE SUN-ը՝ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անձամբ է ցանկանում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին «Արսենալ» տանել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն կար, որ լոնդոնցիները Մխիթարյանի համար արդեն առաջարկել են 20 Մլն ֆունտ: Սակայն Մխիթարանին ձեռք բելու ցանկություն ունեն նաև այլ ակումբներ և դորտմունդյան կողմը ավելի ձեռնտու առաջարկի է սպասում:
Մխիթարյանի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2017թ. ամռանը: