Հիշո՞ւմ եք, որ իշխանության քարոզիչամեքենան հայտնեց, թե պարետի որոշմամբ 14 օրով դադարեցվել է Սեւանի White Shorja լողափի գործունեությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Պարզվում է սա իշխանության հերթական ստախոսությունն էր։
Երեք օր է արդեն ամեն օր ուսումնասիրում եմ պարետի բոլոր որոշումները եւ գիտե՞ք, թե ինչ է պարզվել։ Պարզվել է, որ պարետը չի ընդունել այդպիսի որեւէ որոշում, հետեւաբար իշխանությունը հերթական անգամ ստեց ու չդադարեցրեց իր հովանավորյալ պատգամավոր Հայկ Սարգսյանի ապօրինի բիզնեսը։
Ի դեպ, իսկ ինչպե՞ս պետք է դադարեցնել գործունեությունը, երբ այդ ձեռնարկատիրական գործունեությունն իրականցվում է առանց որեւէ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ։ Օրեր առաջ եմ ասել, որ White Shorja լողափը Հայկն աշխատացնում է առանց որեւէ հարկ վճարելու։
Խնդրեմ, ինքներդ ուսումնասիրեք պարետի որոշումները եւ անձամբ համոզվեք, որ այս իշխանությունը ստի թագավորություն է։
Սրանով ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հովանավորում իր թիմակցի ապօրինի գործունեությունը»։
Լուսանկարը` Հետքի