Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է իր թիմի կազմում տեսնել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին. տեղեկացնում է Goal.com-ը:
Ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկություն չունի ակումբից հեռանալու, սակայն իրավիճակը կարող է փոխվել:
Նշենք, որ Մխիթարյանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման և հեղինակել մեկ գոլ: