Ես զարմացած չեմ խաղի արդյունքից. Բեռնարդ ՇալանդՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Բեռնարդ Շալանդը զարմացած չէ Հայաստան-Ֆրանսիա (0-3) խաղի հաշվից:
«Ինչպես արդեն նշել էի, գիտեինք որ շատ դժվար խաղ է լինելու: Արդյուքնից զարմացած չեմ, հավաքականի տղաները արեցին առավելագույնը' իրենց հնարավորությունների սահմանում: Ես հպարտ եմ իմ տղաներով և նրանց ցույցտ տված թիմային խաղով:»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հետխաղյա մամուլի ասուլիս ժամանակ նման կարծիք հայտնեց ազգային թիմի գլխավոր մարզիչ Բեռնարդ Շալանդը:
Խոսելով վերջին երկու խաղերից քաղած դասերից շվեյցարացի մասնագետը առանձնացրեց. «Այս երկու խաղերից քաղածս դասերը շատ են, հատկապես կոլեկտիվ խաղերի սահնելու մեր ներուժը: Այս խաղերի ընթացքում մենք սկսեցինք ցուցադրեցին թիմային խաղ: Վստահ եմ առաջատարների վերադարձից հետո ավելի լավ արդյունքի կհասնենք հենց թիմային խաղի շնորհիվ»:
Անդրադառնալով հավաքականի նորեկ Արտյոմ Սիմոնյանին Բեռնարդ Շալանդը փաստեց, որ վերջին բավականին գրագետ խաղ ցույց տվեց, սակայն շատ բան ունի ապացուցելու:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում 0-3 հաշվով պարտվեց Ֆրանսիայի ազգային թիմին: