ՀՖՖ-ն հայտարարել է, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա խաղի տոմսերի օնլայն վաճառքը ժամանակավորապես դադարեցվել է կայքի ծանրաբեռնվածության պատճառով․

«Հարգելի՜ երկրպագուներ,

Դեպի կայք չափազանց մեծ ներհոսքի և առցանց տոմս գնել ցանկացողների հսկայական քանակի պատճառով կայքում առաջացել են տեխնիկական խնդիրներ:

Կայքը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել տոմսերի վաճառքը, ինչի համար

հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Տեխնիկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ՝ կայքի բնականոն աշխատանքը վերականգնելու համար»,-ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ տոմսերի արժեքներն են՝

– Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

– Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

– Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

Խաղը կկայանա սեպտեմբերի 11-ին։