Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն անդրադարձել է «Ռեալի» դեմ կայանալիք գավաթային հանդիպմանը:
«Գավաթի խաղարկությունում հնարավոր հաղթանակը չեմ ընկալում որպես այլ մրցաշարերում տեղի ունեցած ձախողումները վերականգնելու փորձ: Այն, ինչ տեղի ունեցավ, արդեն անցյալում է, և այդ պարտությունը մեզ ցավ է պատճառում: Այնպես որ, գավաթի խաղարկությունում հաղթանակը մեզ համար թանկ է: Հասկանում եմ, որ «Բարսելոնայում» իմ աշխատանքի մասին կարծիքները բացասական են լինելու' անկախ «Ռեալի»դեմ խաղի արդյունքից: Այսպիսին է գինը, որը վճարում ես այս ակումբում աշխատելու համար»,-Մարտինոյի խոսքը մեջբերում է Marca-ն: