Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտան Մաուրիսիո Իսլան կիսվել է Աշխարհի առաջնւթյան 1/8-րդ եզրափակչում Բրազիլիայի ազգային ընտրանու դեմ կայանալիք հանդիպման սպասելիքներով: Իսլան նշել է, որ Խորխե Սամպաոլիի սաները խաղալու են հաղթանակի համար:

«Սա ոչ թե կյանքի խաղ է, այլ մահվան, սակայն պետք է դրանից հաճույք ստանալ: Մենք կարիք չունենք ուշադրություն դարձնելու երկու հավաքականների վիճակագրությանը: Բրազիլացիները հարձակման գծում շատ լավ են խաղում, և խոսքը միայն նրանց հարձակվողների մասին չէ, այլ նաև եզրային խաղացողների: Կարծում եմ, որ այս դիմակայության ընթացքում թիմերի գրոհները կհաջորդեն մեկը մյուսին»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն: