«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում «Էլչեի» (0:0) դեմ խաղից հետո, նշել է.

«Ոչ-ոքին այն արդյունքը չէ, որը ցանկանում էինք տեսնել, սակայն հաշվի առնելով, թե ինչպես խաղացին «Ատլետիկոն» և «Ռեալը», մենք գոհ ենք վաստակած միավորից: Կարևորը՝ եզրափակիչ տուրից առաջ մենք չեմպիոն դառնալու հնարավորությունները պահպանում ենք: Հուսով եմ, որ առաջնության վերջին խաղում երկրպագուները կաջակցեն մեզ և իրենց օգնությամբ տիտղոսը կնվաճենք»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: