Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Բեռնարդ Շալանդը գոհ է Սերբիայի հավաքականի դեմ Երեւանում կայացած խաղից, բայց ոչ արդյունքից:
«Խաղից ես գոհ եմ, բայց ոչ արդյունքից: Ես մի փոքրհիսաթափված եմ, սակայն անկախ ամեն բանից' նաև գոհ եմ թիմից: Այո, մենք ունեինք պաշտպանության համար առյուծներ, իսկ հարձակման համար արծիվներ: Նրանք հրաշալի ֆուտբոլիստներ ունեին, սակայն մեր խաղը գրեթե անթերի էր: 1-0 հաշվի ժամանակ ամեն ինչ շատ բարդացավ: Ամեն դեպքում ես շատ հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով, նրանք ցույց տվեցին, որ մենք իսկական թիմ ենք: Այս խաղում ես կարողացա եփել այն ապուրը, որն ուզում էի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հետխաղյա ասուլիսի ժամանակ ասաց Շալանդը: Վերջինիս խոսքով' թեպետ Ֆրանսիայի հետ խաղը նկերական է, սակայն այն չի ընկալվում որպես ընկերական հանդիպում: «Ֆրանսիայի հետ խաղը մեզ համար նվեր չի լինի»,-աաց նա:
«Եթե Մովսիսյանը, Մխիթարյանը և Օզբիլիսը լինեին այսօր խաղադաշտում, ապա նույնությամբ կխաղային ինչպես այս խաղի ֆուտբոլիստները: Նրանք բոլորն ուզում են գնալ Ֆրանսիա: Այս խմբում ամեն բան հնարավոր է, յուրաքանչյուր թիմ կարող է հաղթել ամեն խաղում: Շատ հնարավոր է, որ մենք հավաքենք 11 միավոր»,-առանձնացրեց գլխավոր մարզիչը: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը չկարողացավ պահպանել նվազագույն առավելություն սերբերի դեմ խաղում: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով և Հայաստանի հավաքականը նվաճեց իր առաջին միավորը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում