Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես 5 տարվա պայմանագիր կնքեց խորվաթ կիսապաշտպան Ալեն Հալիլովիչի հետ:
Կատալոնյան թիմը ֆուտբոլիստի տրանսֆերի համար Զագրեբի «Դինամոյին» վճարել է 2.2 մլն եվրո: Կողմերը համաձայնության էին եկել դեռևս մարտին, սակայն գործարքը պաշտոնապես նոր են կնքել:
Զագրեբի թիմն ավելի մեծ գումար կստանա, եթե ֆուտբոլիստը կատալոնյան թիմի կազմում հաջող հանդես գա:
Նշենք, որ սկզբնական շրջանում 17-ամյա կիսապաշտպանը հանդես կգա «կապտանռնագույնների» երկրորդ թիմում: