2015/16 մրցաշրջանից հետո Մատս Հումելսը կհեռանա Դորտմունդի «Բորուսիայից»:
Հունիսի մեկից ֆուտբոլիստը կհամալրի Մյունխենի «Բավարիայի» կազմը: Կողմերի միջև կնքվել է հինգ տարվա պայմանագիր: Այս մասին տեղեկացնում է դորտմունդյան թիմի մամուլի ծառայությունը:
«Ուրախ ենք, որ Հումելսն ընտրեց «Բավարիան»: Նա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է: Հումելսը կբարձրացնի մեր թիմի խաղամակարդակը»,- հայտարարել է մյունխենյան թիմի գլխավոր տնօրեն Կարլ Հայնց Ռումինիգեն:
Նշենք, որ ֆուտբոլիստը Դորտմունդ էր տեղափոխվել 2008թ. «Բավարիայից»: