Թուրքական  «Բեշիկթաշը» պաշտոնապես հայտարարել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ պայմանագիր կնքելու մասին:

Ստամբուլի ակումը ֆուտբոլիստի համար  «Սպարտակին» վճարել է 1.3 միլիոն եվրո:

«Իմ կյանքում նոր էջ է սկսվում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ջերմ ընդունեցին ինձ: Շնորհակալություն «Սպարտակին» այս 2.5 տարվա համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել  երկրպագուներին և ակումբին: Հաջողություն եմ մաղթում «Սպարտակին» ապագայում»,-Ինսթագրամի միկրոբլոգում գրել է Օզբիլիսը:

Ֆուտբոլիստը հավանաբար վարձավճարով տեղափոխվի իսպանական «Ռայո Վալյեկանո»: