«Միլանը» հաստատեց «Վալենսիայի» պաշտպան Ադիլ Ռամիի տրանսֆերի ձեռքբերման մասին լուրը:

Ֆրանսիացի պաշտպանը «ռոսոներների» հետ պայմանագիր է կնքել մինչև 2017թ.-ի հունիսի 30-ը: Այս մասին տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

«Վալենսիան» ֆուտբոլիստի համար ստացել է 4.25 մլն եվրո:

Ավարտված մրցաշրջանում Ռամին միլանյան ակումբի կազմում մասնակցել է Իտալիայի առաջնության 18 խաղի և հեղինակել երեք գոլ: