fcalashkert.amՀայաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը, ով ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածն անցկացրեց Բելառուսի ''ՏՈՐՊԵԴՈ-ԲԵԼԱԶ'' թիմում, պայմանագիր ստորագրեց ''Ալաշկերտի'' հետ:
24-ամյա հարձակվողը ձմեռային դադարի ժամանակ վերադարձել էր Հայաստան և դեռ հունվարի 7-ից մասնակցում էր ''Ալաշկերտի'' նախապատրաստական մարզումներին: Այժմ, դառնալով ակումբի լիիրավ անդամ, Նորայր Գյոզալյանն այսօր գիշերը կմեկնի Անթալիա և կմիանա՝ այնտեղ ուսումնամարզական հավաք անցկացնող իր նոր թիմակիցներին: