Այսօր «Ալաշկերտ»-ը մեկ տարվա պայմանագիր ստորագրեց ազգությամբ սերբ, կենտրոնական պաշտպան Միլիան Յաբլանի հետ: Այս մասին տեղեկացնում է հայկական ակումբի կայքը:

192 սմ հասակ ունեցող փորձառու ֆուտբոլիստը հանդես է եկել Սերբիայի «Նովի Սադ», «Ցելարեվո», «Պրոլետեր», «Բորաց Չաչակ», Բելառուսի «Նեման», Ղազախստանի «Կայսար» և «Ակժայիկ», Լիտվայի «Սուդուվա» թիմերում: Միլիան Յաբլանի նախորդ ակումբը Չեռնոգորիայի «Մլադոստ»-ն էր:

«Ուրախ եմ, որ պայմանագիր ստորագրեցի «Ալաշկերտ»-ի հետ: Ամբողջ ուժերս կներդնեմ, որպեսզի օգնեմ թիմիս հաջողություների հասնել Չեմպիոնների լիգայում և կրկին դառնալ Հայաստանի չեմպիոն»,- նշել է սերբ ֆուտբոլիստը: