fcshirak.am«Շիրակն» օրերս պայմանագիր է կնքել սերբ կենտրոնական պաշտպան 24-ամյա Միլոշ Ստամենկովիչի հետ: Այս մասին տեղեկացնում է Գյումրիի ակումբի պաշտոնական կայքը:

Ստամենկովիչը «Շիրակ» է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով և հանդես կգա Գյումրին ներկայացնող ակումբում մինչև 2015թ. հուլիսի 31-ը:

Հիշեցնենք, որ Միլոշ Ստամենկովիչը 2013/14թթ. առաջնությունում հանդես է եկել Երևանի «Արարատի» կազմում: