Մարկ Տեր Շտեգենն, ով անցյալ մրցաշրջանում հանդես էր գալիս Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում, պաշտոնապես պայմանագիր կնքեց կատալոնյան «Բարսելոնայի» հետ:

Այսօր ֆուտբոլիստը ժամանել է Կատալոնիա և ակումբի հետ պայմանագիր կնքել:

Ավելի վաղ գերմանական ակումբը հայտարարել է, որ պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով:

Տեր Շտեգենը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» սան է և ակումբի կազմում խաղացել է երեք մրցաշրջան:

Тер Штеген подписал контракт с «Барселоной»