Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը Գերմանիայի առաջնության շրջանակներում Մյունխենի «Բավարիայի» (1:2) հետ տեղի ունեցած հանդիպմանը վնասվածք էր ստացել և փոխարինվել առաջին խաղակեսում:
Ինչպես տեղեկացնում է Յուրգեն Կլոպի թիմի թվիթերյան էջը, ֆուտբոլիստը կբացակայի մոտ երեք շաբաթով:
Բուժզննման արդյունքում պարզվել է, որ Հումելսը ձգել է աջ ոտքի մկանը: