Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար ֆուտբոլիստներից Մատս Հումելսը բաց կթողնի Բունդեսլիգայի մեկնարկային տուրը: «Մատսը կարիք ունի ավելի շատ մարզումների, լավ մարզավիճակ ձեռք բերելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Բունդեսլիգայի առաջին տուրում Դորտմունդի «Բորուսիան» կխաղա Լևերկուզենի «Բայերի» դեմ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին, Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում: